Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Է՜հ, հուշե՜ր, հուշե՜ր…

Է՜հ, հուշե՜ր, հուշե՜ր…
06.05.2025 | 21:37

Հիշու՞մ եք «Սանասար-Բաղդասսր» սրճարանը:

Ճոպանուղու տակ էր:

Ներս էիր մտնում, քեզ դիմավորում էին պատից կախ, էպոսի`պղնձի վրա դրվագված Սանասարն ու Բաղդասարը:

Իմ սերնդակիցներից շատերն են այնտեղ ժամանակ անցկացրել:

Համեղ կերակուրներ, «Մեղրաձոր» գինի, կավե թասեր ու գավաթներ, Աշնակի լավաշ ու թել-թել պանիր, եթե ուզեիր սև խավիար էլ կար…

ՈՒ երգ կար:

Հիմա ոչ Ճոպանուղին կա, ոչ էլ «Սանասար-Բաղդասրը»։

Հիմա մշուշված իր հիշողության մեջ մի հեռացող սերունդ տանում է իր հետ…

Հեռացող սերունդ, որ երբեք պարտքով գարեջուր չի խմել…

Է՜հ, հուշե՜ր, հուշե՜ր…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 5085

Մեկնաբանություններ